Ռուսաստանի առաջնությունում մեկ-մեկ հետաքրքիր հանդիպումներ լինում են
Ալեքսանդր Գրիգորյանի «Տամբովը», որտեղ խաղում է նաեւ «Փյունիկից» տեղափոխված Կոնատեն, Օրենբուրգում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը տեղի համանուն թիմի հետ:
Գրիգորյանի թիմը 68-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով, բայց կրկին, ինչպես այս առաջնությունում արդեն ավանդույթ են դարձրել, իրար հետեւից երկու գոլ բաց թողեցին եւ կորցրին երեք միավորը:
Մոսկվայի «Դինամոն» հիմնովին վերանորոգված իր մարզադաշտում 2:0 հաշվով պարտվեց «Զենիթից»՝ մեկական գոլ բաց թողելով խաղի սկզբում եւ ամենավերջում:
«Կրասնոդարն» իր համար չափազանց կարեւոր խաղում 1:0 հաշվով հաղթեց «Ռուբինին»:
Այսօր Տուլայի «Արսենալը» կընդունի «Ուֆային», Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ Վարազդատ Հարոյանի «Ուրալին» (ժամը 5,30), ԲԿՄԱ-ն կհյուրընկալի Ալեքսանդր Կարապետյանի «Սոչիին» (8,30), իսկ Գրոզնիի թիմը կհանդիպի «Սպարտակին»: Վաղը տուրը կեզրափակվի «Ռոստով»-«Կրիլիա Սովետով» խաղով:
Այժմ մրցաշարի երեք առաջատարներն են «Զենիթը», ԲԿՄԱ-ն եւ «Ռոստովը» (հաշվի առնելով պակաս խաղերը), իսկ մրցաշարի անհաջողակը օրենբուրգցիներն են, որոնք հինգ խաղից ունեն ընդամենը մեկ միավոր:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ