ՀՅԴ-ի ախորժակը բացվել է. նա եւս մեկ նախարարություն է ուզում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Դաշնակցություն կուսակցությունը իշխանությունների հետ քննարկում է ապագա կառավարությունում եւս մեկ նախարարություն ձեռք բերելու հարցը: Գործող կառավարությունում ՀՅԴ-ն ունի երեք նախարար:
Հիշեցնենք՝ Դաշնակցությանն էին տրված տարածքային կառավարման, կրթության եւ գիտության ու բնապահպանության նախարարությունները: բայց քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՅԴ-ն նախկինից մի փոքր շատ՝ 7 տոկոս ձայն է ստացել, ցանկանում է եւս մեկ նախարարի պորտֆել իր օգտին ավելացնել:
ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարություններից որեւէ մեկը, դրանք բավական լայն ընդգրկում ունեն եւ ամենաշատ ֆինանսներ ստացող ու ծախսող գերատեսչություններն են:
Ի դեպ, սոցիալական, առողջապահության եւ կրթությանն ուղղված գումարներն իրենց մեծությամբ ՀՀ բյուջեի առաջին շարքերում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...