Զելենսկին նախկինում Էրդողանին անվանել էր «Բեղավոր խավարասեր» (տեսանյութ)
Ուկրաինայում հիշել են, թե ինչպես էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին շոումեն եղած ժամանակ նմանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Զելենսկին «95-րդ թաղամաս» ուկրաինական երգիծական հաղորդման ժամանակ նմանակել էր Էրդողանին:
Տեսանյութը տեղադրել է ուկրաինացի բլոգեր Ալեքսանդր Սեմչենկոն։ Այդ տեսանյութում Զելենսկին Էրդողանին անվանում է«Բեղավոր խավարասեր»։ Եվ հույս է հայտնում, որ իրեն ոչինչ չեն անի այդ կատակի համար։ Ըստ Զելենսկու՝ առավելագույնը, ինչ կարող են անել թուրքերը, դա կլինի մտրակի 300 հարվածը։
Տեսանյութում Զելենսկին հեգնանքով է խոսում Էրդողանի երկարատև կառավարման մասին՝ նշելով, որ նա ընդմիշտ կմնա Թուրքիայի իշխանության ղեկին։
Հիշյալ տեսանյութը համացանցում կրկին տարածվել է այն բանից հետո, երբ նախօրեին Անկարայում կայացել էր Էրդողանի և Զելենսկու հանդիպումը, որի ժամանակ նախագահները քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...