ԶԼՄ-ները հայտնում են Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալության մասին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ձերբակալվել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հինգշաբթի ուժայինները Կոյ-Տաշ գյուղում նրա նստավայրը գրոհելու եւս մեկ փորձ են ձեռնարկել: Հաղորդվում է, որ հատուկ նշանակության ջոկատի մեքենան սկսել է հարվածել դարպասներին, իսկ նստավայրի մոտ հրաձգություն է լսվել:
Ականատեսները հաղորդել են, որ դեպքի վայր է ժամանել ՆԳՆ հատուկ տեխնիկա, ջրցաններ: Աթամբաեւի կողմնակիցներին սկսել են դուրս հանել առանձնատան տարածքից:
Ավելի վաղ հաղորդվել էր Աթամբաեւի ձերբակալության մասին, սակայն այս տեղեկատվությունը հերքվել էր:


















































Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա
Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի