Մեքսիկացի քաղաքապետին ստիպել են կանացի հագուստով քայլել փողոցում՝ նախընտրական խոստումները չկատարելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Քաղաքական գործիչները մշտապես խոստումներ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն ընտրողները հազվադեպ են պատասխանատվության ենթարկում նրանց խոստումները չկատարելու համար:
Այս մասին գրելով՝ Oddity central-ը ներկայացնում է մեքսիկական Ուիստան փոքր քաղաքի բնակիչների օրինակը, որոնք որոշել են անպատիժ չթողնել իրենց և մի լավ դաս տալ քաղաքապետին նախընտրական խոստումները չկատարելու համար: Նրանք ստիպել են քաղաքագլխին 4 օր շարունակ փողոցում քայլել կանացի հագուստով:
Խավիեր Սեբաստիան Խիմենես Սանտիսը քաղաքապետի ընտրություններում հաղթել էր՝ խոստանալով բարելավել տեղի ջրամատակարարման համակարգը, սակայն չի կարողացել արդարացնել համաքաղաքացիների սպասելիքները: Անցյալ ամիս հոգնելով անվերջ խոստումներից՝ տեղի բնակիչները ներխուժել են քաղաքապետի գրասենյակ և նրան ու համայնքային հոգաբարձու Լուիս Տոնին կանացի հագուստ են հագցրել:
Երկու պաշտոնյաները պարտավորվել են առնվազն 4 օր այդ տեսքով քայլել բնակիչների շրջանում՝ սկսած հուլիսի 30-ից:
Տեղի լրատվամիջոցի հետ զրույցում քաղաքի բնակչուհիները դժգոհություն են հայտնել ընտրված պատժամիջոցից՝ նշելով, որ դա արտահայտում է խտրական վերաբերմունք կանանց նկատմամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...