Չեչենը առանց ապահովագրվելու փրկել է բազմահարկի պատուհանից դուրս հայտնված երեխային
Չեչնիայի բնակիչը ոստիկանի օգնությամբ փրկել է պատուհանից դուրս հայտնված տղային, ընդ որում՝ գործել է առանց ապահովագրվելու: Ականատեսը տեսանկարահանել է վտանգավոր գործողությունը, փոխանցում է Vesti-ն:
Չհաստատված տեղեկություններով՝ այդ կադրերը նկարահանվել են անցյալ շաբաթ Գրոզնիում: Հանելուկ է մնում, թե ինչպես է տղան հայտնվել պատից կախված կարճ հեծանի վրա, որը նախատեսված էր օդորակիչի տեղադրման համար, ինչպես նաեւ այն, թե նա որքան ժամանակ է անցկացրել պատուհանագոգից բռնված:
Տեղացի բնակիչները հասցրել են ոստիկանների կանչել, բայց արդյունքում ինքնուրույն են գործել: Ամուր մարմնակազմվածքով տղամարդը բարձրացել է պատուհանի գոգին եւ կառչելով սփլիթ համակարգից, մի ձեռքով տղային հանել է ու արագ փոխանցել կարգի պահապանին:
Ամեն ինչ ավարտվել է առանց տուժածների, բայց հերոսի անունը եւս անհայտ է մնացել. հիմա, ինչպես հստակեցնում է «Չեչնիան այսօր» լրատվական գործակալությունը, օրենքին ծառայողները փորձում են գտնել տղամարդուն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...