Poland Open. Արթուր Շահինյանը՝ ոսկե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվեց լարված պայքար։
Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։
Շահինյանը դուրս հրեց Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ շարունակել պայքարը։
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Արթուր Շահինյանը։
Գևորգ Ղարիբյանն էլ (60 կգ) դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել Մալխաս Ամոյանը (72 կգ)։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ