Red Eagles-ը երկրպագուներին կոչ է արել մարզադաշտից աջակցել Արարատ-Արմենիային ու Փյունիկին
Հայաստանի հավաքականի ֆան-ակումբներից Red Eagles-ը ֆեյսբուքյան էջում կոչ է արել երկրպագուներին օգոստոսի 6-ին և 8-ին մարզադաշտից աջակցել «Արարատ-Արմենիային» ու «Փյունիկին», որոնք անցկացնելու են Եվրոպա լիգայի 3-րդ փուլի խաղերը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Սիրելի՛ երկրպագուներ,
«Արարատ-Արմենիա» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները եվրոպական մրցասպարեզում ունեն պատմական հնարավորություն՝ առաջին անգամ հաղթահարելու ԵԼ որակավորման 3-րդ փուլի արգելքը։
Red Eagles-ը մարզադաշտից աջակցություն է ցուցաբերելու մեր ակումբներին և կոչ ենք անում բոլոր երկրպագուներին ներկա գտնվել հանդիպումներին և ցուցաբերել հզոր աջակցություն՝ հնարավորությունը հաղթանակի վերածելու բարդ ճանապարհին։
Տեղեկացնենք նաև, որ «Արարատ-Արմենիա»-«Սաբուրթալո» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին ժամը՝ 19։00, Հանրապետական մարզադաշտում, իսկ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին, ժամը՝ 20։00-ին Հանրապետական մարզադաշտում»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ