Նեյմարն անտեսել է Լեոնարդոյին և նույնիսկ չի բարևել
Պարի Սեն Ժերմենի հարձակվող Նեյմարի և ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հարաբերությունները շարունակվում են լարված մնալ։ Օգոստոսի 2-ին Լեոնարդոն ժամանել է Շենչժենում ուսումնամարզական հավաք անցկացնող փարիզյան թիմին և ներկա է եղել մարզմանը։
Ինչպես հայտնում է Armsport-ը, վկայակոչելով RMC Sport-ին, ՊՍԺ-ի բոլոր ֆուտբոլիստները հերթով մոտեցել են ակումբի սպորտային տնօրենին և ողջունել, իսկ Նեյմարն անտեսել է հայրենակցին և անգամ չի բարևել նրան։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը տեղյակ է պահել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը փոխելու մտադրության մասին։ Դրանից հետո ֆուտբոլիստի և Լեոնարդոյի հարաբերությունները կտրուկ վատացել են։
Ենթադրվում էր, որ Լեոնարդոն Չինաստան է մեկնել Նեյմարին թիմում պահելու համար վերջին փորձը կատարելու նպատակով, սակայն, ինչպես երևում է, այցն ապարդյուն է եղել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ