Տեղափոխվեցինք Վանաձորից և արդեն բնականաբար դա մնաց որպես երազանք. Զրույց Նազիկ Ավդալյանի հետ
ArmDaily.am-ը զրուցել է հայ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ՝ պարզելու նրա ներկայիս զբաղվածությունը և կյանքում տեղի ունեցած փոփոխությունները։
-Տիկին Ավդալյան, ինչո՞վ եք զբաղվում հիմա։
-Հիմա արձակուրդներ են։ Հանգստանում եմ մինչև դասերի սկսելը։ Դասախոսում եմ ֆիզկուլտուրա բժշկական համալսարանում։
-Դուք զբաղվում էիք Վանաձորում աղջիկների համար ծանրամարտի դպրոց բացելու աշխատանքներով։ Ի՞նչ ավարտ ունեցան կամ ի՞նչ ընթացքի մեջ են այդ աշխտանքները։
-Մենք տեղափոխվեցինք Վանաձորից և արդեն բնականաբար դա մնաց որպես երազանք, տրամադրվեցի իմ պարապունքներին, որոշել էի ես պարապել։ Այն ընթացքն էր, երբ ցանկանում էի նորից վերադառնալ սպորտ։ Դա էլ էր իմ սպորտ վերադառնալու մտադրությունը և ետ մղեց ինձ, երբ Վանաձորից տեղափոխվեցինք Երևան։
-Հնարավորության դեպքում կվերադառնայիք սպորտ։
-Միանշանակ։
-Փոքրուց հաճախել եք սպորտի, արդյո՞ք Ձեր երեխան արդեն հաճախում է կամ ապագայում հաճախելու է սպորտի։
-Հիմա լողի է հաճախում տղաս։ Ասեմ, որ նա ունի լավ մկանային համակարգ, եթե ցանկանա սպորտսմեն դառնալ ես և ամուսինս ամեն ինչով կաջակցենք նրան։ Պլաններ չեմ կազմում նրա կարիերայի հետ կապված։ Պարզապես հույս ունեմ՝ ինչ բնագավառ էլ ընտրի ՝ թե՛ սպորտ կլինի, թե՛ գիտություն, թե՛ արվեստ, միևնույն է, հուսով եմ՝ առաջ կգնա,կարևոևը դա է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ