Պաշտոնական վիճակագրությունը կրկին գործի է դրել թվանկարչական հմտությունները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրությունը կրկին գործի է դրել թվանկարչական հմտությունները: Եւ այսպես՝ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.6 տոկոս է կազմել. հիմնական աճը եղել է արդյունաբերության ոլորտում՝ 16.1 տոկոս, նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 9.3 տոկոս: Իսկ ահա գյուղատնտեսական արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով, շինարարությունը՝ 13.6 տոկոսով: Միաժամանակ ներքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 11.3, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Այս տարի եւս ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին. ներմուծման ոլորտում աճը կազմել է 17.9, արտահանման ոլորտում՝ 16.5 տոկոս: Ի դեպ, այս թվերը տոկոսային հարաբերությամբ առաջին հայացքից բավական խոսուն են թվում, բայց երբ նկատի ենք ունենում նախորդ տարիներին գրանցված լուրջ անկումները, ապա աճը դեռ երկար պետք է շարունակվի, որ հասնի միջճգնաժամային վիճակին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...