Հայաստանի առաջնությունը սկսվեց «Շիրակի» տպավորիչ հաղթանակով
Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած «Շիրակ»-«Ուրարտու» («Բանանց») խաղով տրվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 առաջնության մեկնարկը։
«Շիրակը» հաղթանակով մեկնարկեց առաջնությունում՝ 3-1 հաշվով առավելության հասնելով անվանափոխված «Ուրարտուի» (նախկին «Բանանց») նկատմամբ։ Արդեն առաջին կեսում Վարդան Բիչախչյանի թիմը հաղթանակի համար լուրջ հայտ ներկայացրեց՝ խփելով 2 անպատասխան գոլ․ 24-րդ րոպեին հաշիվը բացեց Արտեմ Գևորկյանը, իսկ 45-րդ րոպեին աչքի ընկավ Մորի Կոնեն։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 58-րդ րոպեին, Կոնեն դուբլ ձևակերպեց։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 71-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Եվգենի Կոբզարը։
Այսպիսով, «Շիրակը» վաստակեց իր առաջին 3 միավորը, իսկ «Ուրարտուն» ձեռնունայն կվերադառնա Երևան։
Բարձրագույն խումբ, առաջին տուր
«Շիրակ»-«Ուրարտու»՝ 3-1
Գոլերը՝ Գևորկյան 24՛, Կոնե 45՛, 59՛ - Կոբզար 70՛


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ