«Ալաշկերտը» Ռումինիայում հաղթեց, բայց պարտվեց
«Ալաշկերտը» Բուխարեստում Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում հանդիպեց«Ստյաուայի» հետ, որին Երեւանում պարտվել էր 3:0 հաշվով:
Պատասխան խաղի առաջին կեսից հետո «Ալաշկերտը» հաղթում էր 3-1 հաշվով: Խաղի ընթացքը բավական լավ դասավորվեց հայաստանյան թիմի համար, քանի որ աքռաջին խաղակեսի կեսից ռումինները մնացին տասը հոգով, երբ հաշիվը 1:1 էր:
Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ «Ալաշկերտի» բացահայտ առավելությամբ, բայց գոլ չգրանցվեց:
Երկրորդ խաղակեսում տանտերերը հայաստանյան թիմի ավագի պատանեկան սխալից հետո կրճատեցին հաշիվը: 59-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կոմանը, իսկ դրանից վայրկյաններ առաջ թիմի ավագ Գրիգորյանը որոշեց, որ իր նկատմամբ կանոնները խախտել են, կանգնեց, թեւերը պարզեց եւ այդպես հետեւեց, թե ինչպես են դաշտի տերերը խփում իրենց համար փրկարար գոլը:
Այսքանով մեր թիմիը չբավարարվեց եւ եւս մեկ նվեր մատուցեց: Մարմենտինին որոշեց, որ պետք է արմունկով հարվածի ռումին ֆուտբոլիստին եւ հեռացվի դաշտից:
Խաղն ավարտվեց 3:2 հաշվով, բայց այս հաղթանակից միայն շահեց հայաստանյան ակումբային ֆուտբոլի գործակիցը, իսկ «Ալաշկերտը», որ այդքան մոտ էր հաղթանակին իր հիմար սխալների պատճառով դուրս մնաց պայքարից:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ