Հայաստանը Եվրոպայի լիգայի երրորդ փուլում կներկայանա երկու թիմով
Հայկական երկրորդ ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:
Այսօր Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 0-0 խաղաց չեխական «Յաբլոնեցի» հետ ու ընդհանուր 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ:
Թիմերի միջև առաջին խաղում Տարխանովի թիմը հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղն անչափ ծանր ստացվեց:
Տանտերերն անընդհատ գրոհում էին ու սպառնում երևանյան թիմի դարպասին: Վտանգավոր պահերը շատ էին, սակայն «Փյունիկը» դիմացավ մինչև վերջ:
Հանդիպման լարվածությունն ու անհաշտ պայքարն արտահայտում են երկու կարմիր քարտերը: Նախ 87-րդ րոպեին խաղադսշտից հեռավեց Էրիկ Վարդանյան, իսկ մեկ րոպե անց իր թիմին 10 ֆուտբոլիստով թողեց Բրեկան:
Հանդիպման վերջաբանը անհավանական լարված էր: Մրցավարի ավելացրած 6 րոպեները չափազանց ծանր պայքարում անցան:
«Փյունիկը» դիմացավ ու կարողացավ նվաճել երրորդ փուլի ուղեգիր: Տարխանովի ֆուտբոլիստներն, ամենայն հավանակնությամբ, կմրեցն անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ: Անգլիական ակումբն առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել «Կրուսադերսին» ու, ըստ ամենայնի, հենց նրանք կլինեն «Փյունիկի» մրցակիցը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ