Հաղորդավարներն ուղիղ եթերում Armageddon տեսակի նոր կծու պղպեղ են փորձել (տեսանյութ)
Բրիտանական ITV հեռուստատեսային ցանցով հեռարձակվող «Բարի լույս, Բրիտանիա» (Good Morning Britain) հաղորդման հաղորդավարներ Բեն Շեփարդը և Քեյթ Գարաուեյն ուղիղ եթերում Armageddon տեսակի նոր կծու պղպեղ են փորձել, որը, ըստ արտադրողների, շուկայում իր կծվությամբ զիջում է միայն Carolina Reaper տեսակի պղպեղին:
Ինչպես նշում է Metro պարբերականը, Carolina Reaper-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենակծու պղպեղ:
Հաղորդավարները նոր պղպեղը համտեսել են կծու պղպեղ ուտելու չեմպիոն Շահինա Վեսիմի հետ: Պղպեղի կծվության աստիճանը զարմացրել է վերջինիս:
Բենը և Քեյթն իրենց բաժին պղպեղը կերել են քիչ-քիչ, սակայն ավելի դժվարությամբ են դիմացել դրա ազդեցությանը:
Տեսանյութի վերջում երևում է՝ ինչպես են Շահինայի աչքերից արցունքներ հոսում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...