Ցուկերբերգը հաստատել է, որ Facebook –ը մտադիր է ստեղծել մտքի ուժով տեքստ հավաքելու համակարգ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ սոցցանցը մտադիր է ստեղծել այնպիսի համակարգ, որը թույլ կտա տեքստը հավաքել մտքի ուժով, հայտնում է Ինտերֆաքսը։
«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որը ձեզ հնարավորություն կտա տպել մտքի ուժով, այսինքն հինգ անգամ արագ, քան հեռախոսով եք տեքստ հավաքում։ Ի վերջո մենք ուզում ենք ստեղծել մի սարք, որը հնարավոր կլինի միշտ ունենալ ձեզ հետ ու դրա զանգվածային թողարկում գործարկել։ Նույնիսկ «այո» կամ «ոչ» տարբերականերից մտքի ուժով ընտրություն կատարելու ամենահասարակ հնարավորությունը ավելի բնական կդարձնի լրացված իրողությունը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ցուկերբերգ նման համակարգի ստեղծումը անվանել է առաջին քայլը մտքերի փոխանակության տեխնոլոգիայի մշակման ճանապարհին։
Ցուկերբերգը նշել է, որ մարդու ուղեղը ստեղծում է տվյալների այնպիսի ծավալ, որը բավական է ամեն վայրկյան չորս HD ֆիլմ հեռարձակելու համար։ Բայց առայժմ տեղեկությունը փոխանցելու լավագույն տարբերակը մնում է խոսքը, որը իր բնութագրերով համեմատելի է 20-րդ դարի 80-ականների մոդեմի հնարավորությունների հետ։


















































Facebook-ը սկսել է փորձարկել Workplace –ի անվճար տարբերակը
Facebook-ը նոր գործառույթ է ստեղծել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում