Գարեթ Բեյլը հրաժարվել է «Ռեալի» հետ մեկնել Մյունխեն
Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը հրաժարվել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հետ մեկնել Մյունխեն՝ Audi Cup-ին։ 30-ամյա ֆուտբոլիստի բոյկոտի պատճառը «Ռեալի» դիրքորոշումն է չինական «Ցզյանսու Սունինի» հետ բանակցություններում։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չի բավարարել չինական ակումբի առաջարկը եւ Բեյլի տրանսֆերը ձախողվել է, հաղորդում է BBC-ն։ 30-ամյա ֆուտբոլիստը Չինաստանում պետք է ստանար տարեկան 22 միլիոն եվրո։
Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ պարտավոր է աշխատել Բեյլի հետ, քանի դեռ ուժի մեջ է նրա պայմանագիրը, սակայն բոլորի համար լավ կլինի, եթե ֆուտբոլիստը հեռանա։
Անցած մրցաշրջանում Բեյլը «Ռեալում» մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ