Կինն արթնանալիս ձեռքին փաթաթված օձ է հայտնաբերել (տեսանյութ)
ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի հյուրանոցներից մեկում կինն առավոտյան արթնացել է և սարսափելի տեսարանի ականատես եղել. նրա ձեռքին օձ է փաթաթված եղել, հաղորդում է CNN-ը:
Մելինդա Մեյջորի խոսքով՝ սկզբում իրեն թվացել է, թե ամուսինն է ձեռքից բռնել, սակայն աչքերը բացելով սարսափահար նկատել է ձեռքին փաթաթված բարակ, կանաչավուն օձին:
«Ես կարող եմ ինչ-որ կերպ առնչվել սարդերի և ամեն տեսակի զզվելի արարածների հետ, սակայն օձերն իմը չեն»,- խոստովանել է Մելինդան:
Կինը պատմել է, որ սողունին նկատելուն պես ցատկել է տեղից՝ ձեռքը դրանից ազատելով, որից հետո օձը սողոսկել է սենյակում գտնվող մյուս մահճակալի ծածկոցի տակ:
Նա «անկոչ հյուրի» մասին անմիջապես տեղյակ է պահել հյուրանոցի անձնակազմին, որի անդամները կապ են հաստատել համապատասխան ծառայության հետ:
Չնայած սարսափազդու միջադեպին՝ Մելինդան հայտնել է, որ բազմիցս գիշերել է նույն հյուրանոցում և անպայման կվերադառնա: Նա գովել է հյուրանոցի աշխատակազմի արագ արձագանքը և արդյունավետությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...