ՔԿՀ-ներում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում կադրային փոփոխություններ են սպասվում. չի բացառվում, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը պաշտոն ստանա ԱՆ ՔԿՀ վարչությունում, իսկ «Արմավիր» ՔԿՀ պետ նշանակվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը, որը, ըստ լուրերի, համարվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի մտերիմը: Կադրային այս փոփոխությունների մասին քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս անդրադարձավ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու կամ վերափոխելու հեռանկարին:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում սկանդալ էր բացահայտվել, երբ դատապարտյալներին մարմնավաճառներ էին «մատակարարել»: Ու հիմա հետաքրքիր է՝ երբ Աֆրիկյանը նշանակվի «Արմավիր» ՔԿՀ պետ, արդյո՞ք կկարողանա պահպանել այդ ՔԿՀ-ում հաստատված խիստ կարգուկանոնը, թե նույն բարձիթողի վիճակը կլինի նաեւ այնտեղ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...