Կյանքի համար բարենպաստ մոլորակ է հայտնաբերվել
Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է LHS 1140b էկզոմոլորակը, որը պատկանում է սուպերերկրագնդերի դասին: Այն գտնվում է իր աստղի բնակելի գոտում, որտեղ երկնային մարմիններում հնարավոր է հեղուկ ջրի առկայությունը: Գիտնականների խոսքով՝ աստղագիտական այս օբյեկտը կյանքի համար պիտանիի կոչման ամենահարմար թեկնածուն է, հայտնում է EurekAlert!-ը:
Էկզոմոլորակը պտտվում է LHS 1140 կարմիր գաճաճի շուրջը, որն ավելի քիչ է բարձրէներգետիկ ճառագայթում արձակում, քան նման մյուս աստղերը: Նման ճառագայթումը, որը հատուկ է երիտասարդ աստղերին, կարող է կործանարար լինել երկնային մարմինների մթնոլորտի համար: Սակայն մոլորակի խոշոր չափերը (Երկրից 1,4 անգամ խոշոր է) վկայում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում նրա մակերեւույթին կարող էր մագմայի օվկիանոս գոյություն ունենալ, որը գազային թաղանթը ջրի գոլորշիներով է հագեցրել: Նման վիճակը պահպանվել է մինչ այն ժամանակը, երբ աստղն ավելի հանդարտ վիճակի է անցել:
Աստղագետների կարծիքով՝ աստղի տարիքը կազմում է 5 մլրդ տարի: Նրա զանգվածը 7 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին, որից հետեւում է, որ LHS 1140b-ը շատ խիտ օբյեկտ է եւ կազմված է լոեռնապարներից եւ երկաթի միջուկից: Այնտեղ տարին մոտ 25 օր է տեւում:
Գիտնականների կարծիքով՝ հայտնաբերված էկզոմոլորակը մեծ հավանականությամբ կյանքի համար ավելի պիտանի է, քան Proxima b-ն կամ TRAPPIST-1 համակարգի մոլորակները:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում