«Զոմբի մսով» վիրուսային տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում
Ֆլորիդայի բնակչուհի Ռի Ֆիլիպսը տեղադրել է «զոմբի մսով» տեսահոլովակ, որն արդեն դիտվել է ավելի քանի 10 մլն անգամ: Տեսահոլովակում հում մսի կտորը դուրս է թռնում ռեստորանի այցելուի ափսեից եւ ընկնում հատակին, հաղորդում է USA.one-ը:
Տեսանյութում երեւում է սեղան, որի վրա դրված են ուտելիքով մի քանի ափսեներ, այդ թվում՝ թարմ ոչ մեծ մսի կտորներով: Ուտելիքի համար նախատեսված փայտիկները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ տեսանյութի հեղինակը գտնվում է ասիական խոհանոցով ռեստորանում: Ինչ-որ մի պահ մսի կտորներից մեկը վեր է թռնում եւ ուղղակիորեն դուրս գալիս ափսեից, այնուհետեւ շրջվում եւ ընկնում հատակին: Այդ պահին հետեւի ֆոնին բղավում է կինը: Ոչ բոլոր օգտատերերն են հավատացել, որ տեսանյութն իրական է, եւ ենթադրել են, որ «զոմբի միսը» ավելի շատ հավանումներ ստանալու հնարամիտ տարբերակ է: Մեկնաբաններից մեկը վստահ է, որ տեսանյութի հեղինակը թելով կապել էր միսը՝ ստիպելով այն շարժվել: Մյուսները պակաս կասկածամիտ են եւ առաջարկել են բավականին համոզիչ բացատրություն. ինչպես հաղորդում է www.usa.one-ը, ոմանք համարում են, որ միսն այնքան թարմ է, որ դրա մկանները դեռեւս կարող են շարժվել: Օգտատերերից մեկն էլ գրել է, որ ափսեի մեջ, հավանաբար, գորտի թարմ միս է, որը շատ տարածված ուտեստ է ասիական որոշ երկրներում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...