Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվեն Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները՝ երկրպագության համար
Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման տոնին` ապրիլի 22-ին, ժամը 10:30-ին, Գեղարքունյաց թեմի Գավառի Ս. Կարապետ եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ` հանդիսապետությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի: 2016 թվականին այս տոնը հռչակվել է թեմի Ս. Կարապետ եկեղեցու ուխտի օր:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիսավոր կերպով եկեղեցի կտարվի համաքրիստոնեական սրբի մասունքներն ամփոփող մասնատուփը:
Սրբի մասունքները եկեղեցում կմնան մինչև 17:00-ը` բարեպաշտ ժողովրդի խոնարհման և երկրպագության համար:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում