ԱԺ ո՞ր հանձնաժողովները կկրճատվեն
«ԱԺ 12 մշտական հանձնաժողովները կրճատելու քաղաքական որոշման մասին տեղեկացրել էինք։ Պարզվում է, որ հանձնաժողովները ոչ թե ուղղակի նվազեցվելու են մեկով կամ երկուսով, այլ գուցե նույնիսկ ուղիղ կեսով։ Չի բացառվում, որ VI գումարման 105 հոգանոց ԱԺ-ում ընդամենը վեց հանձնաժողով գործի։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ մշտական հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:
Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը որոշվել է միացնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, Մարդու իրավունքների հանձնաժողովը միավորվելու է Պետաիրավական հանձնաժողովին, գյուղատնտեսական և Բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միավորվելու է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին։
Կրճատման ենթակա այլ հանձնաժողովների մասին տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը որևէ հանձնաժողովի չի միավորվելու և այն գլխավորելու է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...