Կառավարությունը կվաճառի 25 օբյեկտ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է ազատվել իր տնօրինության տակ գտնվող թվով 25 օբյեկտներից: ՊԳԿՎ-ն կառավարության այսօրվա նիստում ներկայացնելու է այդ օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշման նախագիծ: Օբյեկտներից միայն 4-ն է Երեւանում, մյուսները մարզերում են: Դրանցից ամենաթանկը Երեւանի Ուլնեցու փողոցում գտնվող 70 քմ նկուղային տարածք է, որը գնահատված է 7.7 միլիոն դրամ:
Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ մրցույթը չկայանալու եւ գնորդ չգտնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մրցույթին նույն գույքը ներկայացվելու է 20 տոկոսով ավելի էժան գնով: Եթե ներկայացված գներով բոլոր օբյեկտները վաճառվեն, պետական բյուջեն կստանա 291 միլիոն դրամ, իսկ համայնքային բյուջեները` 176 միլիոն դրամ: Սակայն հաշվի առնելով, թե ինչ գույք է ներկայացված, կարելի է պնդել, որ այդ սպասումները չեն իրականանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...