Բեյլն աներեւակայելի խաղացող է, ես նրան շատ եմ հավանում
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի մասին։
«Բեյլն իսկապես աներեւակայելի խաղացող է, ես նրան շատ եմ հավանում։ Անցած տարի նա գրեթե միայնակ հաղթանակ բերեց «Ռեալին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Եթե նա լքի «Ռեալը», նրա տրանսֆերը շատ թանկ կլինի, նրա աշխատավարձը շատ բարձր է բոլոր հետեւանքներով։
Մենք պետք է թիմ ստեղծենք, իսկ թիմը առանձնին խաղացողների խումբ չէ։ Նրանք պետք է միասին աշխատեն, համապատասխան լինեն իրար։ Հանուն դրա ենք մենք աշխատում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
2017-2018 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» 3։1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Բեյլն այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ