Եվրո-2019. Գործող չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ
Armsport.am-ը գրում է․
«Բանանց» մարզադաշտում կայացավ Մ-19 Եվրո-2019-ի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների միջև: Մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 4-0 հաշվով:
Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր: 31-րդ րոպեին Իռլանդիայի հավաքականի դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Վիտոր Ֆեռեյրան:
Բաց թողած գոլից հետո իռլանդացիները սկսեցին ավելի ագրեսիվ գործել և մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին Սելթոն Բիայիի դարպասին:
Այնուհանդերձ, մրցաշարի գործող չեմպիոնն ավելի համառ էր, և կարողացավ մինչև ընդմիջում կրկնապատկել առավելությունը: Հիմնական ժամանակի հենց վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամոսը:

Առաջին խաղակեսին ավելացվեց 8 րոպե: Այդ ընթացքում Պորտուգալիայի հավաքականը մոտ էր 3-րդ գնդակը խփելուն, սակայն վստահ գործեց Իռլանդիայի ընտրանու դարպասապահ Բրայան Մահերը:
Երկրորդ խաղակեսը սկսվեց պորտուգալացիների հոգեբանական առավելությամբ: 59-րդ րոպեին Գոնսալո Ռամոսը դուբլի հեղինակ դարձավ՝ մեծացնելով իր թիմի առավելությունը:

Իռլանդիայի հավաքականը, այնուամենայնիվ, լուրջ դիմակայություն էր ցույց տալիս մրցակցին: Սակայն գրոհները գոլի վերածել չստացվեց:
90-րդ րոպեին Իռլանդիայի ընտրանին մոտ էր հեղինակության գնդակ խփելուն, սակայն նպաստավոր դիրքից տուգանայինի իրացումից հետո դարպասապահը մատների ծայրով հեռացրեց գնդակը: Անկյունայինի իրացումից հետո ևս գնդակը կարող էր հայտնվել ցանցում, դարձյալ վստահ գործեց Սելթոն Բիային:
90+6-րդ րոպեին Գոնսալո Ռամոսը հեթ-տրիկ ձևակերպեց ու դրեց հանդիպման վերջակետը՝ 4-0:

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանսիա - Իսպանիա զույգի հաղթողի հետ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ