Հերթական «բոլոլան» երեւանյան ավտոբուսում. ուղեւորը վարորդից պահանջում է անջատել հեռախոսը (տեսանյութ)
Համացանցում նոր տեսանյութ է տարածվել երեւանյան երթուղային տրանսպորտում վարորդի եւ ուղեւորի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Շահբանդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել եւ հայտնել որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով.
«Իմ հեռախոսն անջատելու հորդորներին ( որոնց սկզբնական մասը ցավոք չկա տեսագրությունում) պատասխանում է «լավ եմ անում խոսում եմ, օրենքը խախտելու համար է, գնա ինչ ուզում ես արա», եւ, որ ամենահետաքրիրն է՝ոչ մի կերպ չի ներկայանում: Դիսպետչերանոցում դիսպետչերն ինձ ասում է. «այդպիսի օրենք չկա, որ վարելու ընթացքում չի կարելի խոսել» եւ նույնպես հրաժարվում է ասել ինձ սպասարկող վարորդի անուն ազգանունը... Նկարներից մեկնումեկի ավտոբուսի վարորդն էր. մինչեւ խոսեցի վերադարձա, որ նկարեմ, արդեն 2-րդ ավտոբուսն էր եկել կանգնել: Իմիջիայլոց, հանուն արդարության ասեմ, որ չվացուցակի առումով շատ լավ աշխատող երթուղի է...»,–գրել է օգտատերը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...