Ռեալն ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է Արսենալին, Մխիթարյանը մասնակցել է խաղին
Armsport.am-ը գրում է.
Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի «Ռեալ»- «Արսենալ» խաղը, որն ավարտվել է մադրիդյան թիմի՝ հետխաղյա 11-մետրանոցներով տարած հաղթանակով:
Հանդիպման հիմնական ժամանակում առաջին գոլը խփել է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, որը 10-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը:
14 րոպե անց Պյեր-Էմերիկ Օբաեմյանգը կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալը» հավասարեցրել է հաշիվը: Դիպուկ հարվածներով աչքի են ընկել Գարեթ Բեյլն ու Մարկո Ասենսիոն:
Մրցաշարի կանոնակարգի համաձայն, լրացուցիչ ժամանակ նախատեսված չէ, այդ իսկ պատճառով թիմերն անմիջապես անցել են հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի անցկացմանը, որում «Ռեալի» ֆուտբոլիստները 3 դիպուկ հարված են իրացրել 4-ից, իսկ «Արսենալի» ֆուտբոլիստները 3 անգամ վրիպել են՝ 5-ից:
Նշենք՝ խաղի 9-րդ րոպեից՝ Նաչոյի հեռացումից հետո «Ռեալը» խաղացել է 10 հոգով: 40-րդ րոպեց էլ 10 հոգով է մնացել «Արսենալը», երբ դաշտից հեռացվել է Սոկրատիսը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ