Թրամփն անսպասելիորեն հայտնվել է Նյու Ջերսիի իր գոլֆ ակումբում անցկացվող հարսանյաց արարողությանը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտնվել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր շրջանում գտնվող իր գոլֆ ակումբում շաբաթ երեկոյան անցկացված հարսանյաց արարողությանը, հաղորդում է CNN հեռուսաալիքը:
Փեսացուն CNN-ին հայտնել է, որ նրանք նախագահին բազմաթիվ հրավիրատոմսեր են ուղարկել, բայց վստահ չէին, որ նա կներկայանա:
«Դա միանգամայն անակնկալ էր»,- հայտնել է նա:
Փեսացուն նշել է նաև, որ նա նախագահին խնդրել է ողջունել ներկաներին:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մուգ կոստյումով, բայց առանց փողկապի Թրամփը դռան շեմին կանգնած ողջունում հավաքվածներին:
Նախագահը ժեստով կանչել է նորապսակներին, կանգնել նրանց մեջտեղում և վանկարկել. «ԱՄՆ, ԱՄՆ»:
«Նա այնքան ջենթլմեն է»,- հայտնել է փեսացուն:
Տղամարդը նշել է նաև, որ ինքն ու իր կինը, ինչպես նաև հյուրերի մի մասը, Թրամփի ջերմեռանդ աջակիցներն են: Զույգը գոլֆ ակումբում նշանադրվել էր 2017-ի նոյեմբերին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...