Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության ամենահետաքրքիր օրը
Ռուսաստանի Ֆուտբոլի պատմության ընթացքում դեռ այսպիսի ֆուտբոլային օր չէր եղել: Շաբաթ՝ հուլիսի 20-ին նշանակված էր չորս խաղ եւ բոլոր խաղերն էլ հետաքրքիր էին, լարված, մեկը մեկից հետաքրքիր: Մասնագետները նշում են, որ պատմության ընթացքում դեռ այսպիսի հետաքրքիր եւ լարված խաղային օր չէր եղել:
Այսպես, նախ խելահեղ հանդիպում կայացավ Ուֆայում: Տեղի համանուն թիմը «Կրասնոդարին» հաղթում էր 2:0 հաշվով, բայց կրասնոդարցիները ոչ միայն կարողացան հավասարեցնել հաշիվը, այլ նաեւ խփել երրորդ գոլը եւ հաղթանակ գրանցել:
Հետո ոչ պակաս հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ Սամարայում: «Կռիլյա սովետովը» սեփական դաշտում, այն էլ ԲԿՄԱ-ին հաղթելուց հետո հաջողացրեց 3:2 հաշվով պարտվել Տոիլայի «Արսենալին»:
ԲԿՄԱ-ն իր հերթին 2:1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին», բայց խաղի ամենավերջում հաշիվը կարող էր դառնալ 2:2, եթե չլիներ դարպասապ Ակինֆեեւի եզակի սեյվը:
Ոչ պակաս հետաքրքիր, լարված եւ ինտրիգային էր Ռոստովում կայացած «Ռոստով»-«Սպարտակ» խաղը: Կարպինը խաղում էր իր նախկին թիմի դեմ եւ բնականաբար ապացուցելու շատ բան ուներ: «Ռոստովն» իր մարզիչին չտխրացրեց: Լարված խաղն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ գոլերից մեկն էլ խփեց Խորեն Բայրամյանը: Այսուհանդերձ, Կարպինը դժգոհ էր հաշվից եւ վստահ էր, որ իրենք պետք է հաղթեին մոսկովյան թիմին, թեեւ «Ռոստովը» հաշիվը հավասարացրեց միայն խաղի ամենավերջում:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ