«Ուկրաինա» հրթիռային հածանավը կապամոնտաժվի եւ կվաճառվի որպես մետաղի ջարդոն (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համացանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ ցույց է տալիս, թե ինչ սարսափելի վիճակում է գտնվում «Ուկրաինա» հրթիռային հածանավը, հաղորդում է «Economy Today»-ը:
Գումարի բացակայության պատճառով հածանավի կառուցումը դադարեցվել է 1996-ից: Կադրերից երեւում է, որ այն այժմ ամբողջովին ժանգոտած է: Նավի հիմնական բաղադրիչներն ու սպառազինությունները գտնվում են վատ վիճակում:
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի հետ միասին ստուգել է հածանավը դրսից եւ ներսից: «Ստուգման» արդյունքներից հետո պաշտպանության նախարարը Զելենսկուն խորհուրդ է տվել սկսել հածանավի մասնակի ապամոնտաժումը:
«Ուկրաինա» հրթիռային հածանավը 1990 թվականից գտնվում է Նիկոլաեւի նավաշինության գործարանի տարածքում, անավարտ վիճակում: 2017 թվականին նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում է ընդունել ապամոնտաժել հածանավը եւ այն վաճառել որպես մետաղի ջարդոն:
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...