Արտագաղթի տեմպերը կրկին նոր թափ են ստանում
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ժողովրդագրական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 54 հազար 31 ՀՀ քաղաքացի։ Համեմատության համար նշենք, որ 2015թ. այդ ցուցանիշը 47 հազար 676 հոգի էր, իսկ 2014թ.՝ 47 հազար 74 մարդ։ Այլ կերպ ասած՝ վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթը միայն աճի միտումներ է ցուցաբերում։ Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանից մարդիկ հիմնականում հեռացել են ցամաքային ճանապարհով նշանակում է՝ շատերը ցամաքային ճանապարհով հեռացել են այլ երկրներ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Ի դեպ, արտագաղթի պատկերը շատ ավելի ցցուն է երևում ժողովրդագրական ցուցանիշների ֆոնին, պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 18.3 տոկոսով նվազել է բնական հավելաճը։ Հայաստանում 2016թ. ծնվել է 40 հազար 638 երեխա, մինչդեռ 2015թ. ծնվել էր 41 հազար 763 երեխա։ Նախորդ տարի աճել է նաև մահացությունների թիվը՝ 2015թ. 27 հազար 878-ի փոխարեն 2016թ. մահացել է 28 հազար 129 հոգի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...