Հնագետները պարզել են, թե ինչ գինի են խմել Քրիստոսի ժամանակներում
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե հատկապես ինչ գինի կարող էր խմել Հիսուս Քրիստոսը։ Մասնավորապես Փենսիլվանիայի հնագիտության ու մարդաբանության թանգարանի հին ըմպելիքների մասնագետները հետազոտել են այն անոթները, որոնց մեջ պահվում էր ոգելից խմիչքը, ու ստացված տվյալների հիման վրա եզրակացրել, թե իրականում ինչ տեսակի գինի կարող էր խմել Հիսուս Քրիստոսը, գրում է պորտալը։
Ամերիկյան մասնագետների կարծիքով, այդ ընպելիքը մի քիչ տարբերվում էր ժամանակակից գինուց։ Մոտ երկու հազար տարի առաջ Երուսաղեմում հիմնականում օգտագործում էին գինու խտանյութ՝ մրգային երանգներով ու համեմունքներով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ գինու մեջ հավելում էին օրինակ նուռ,զաֆրան ու դարչին։
Գիտնականները նշում են, որ դեռ չեն կարող հստակ ասել, թե հատկապես ինչ տեսակի գինի են խմել Հիսուս Քրիստոսն ու նրա աշակերտները Խորհրդավոր ընթիքի ժամանակ։ Դա հնարավոր կլինի ասել միայն այն ժամանակ, երբ կհաջողվի հետազոտել Սուրբ Գավաթը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում