Ֆրանսիայում զորահանդեսի ժամանակ թռչող տախտակ է ցուցադրվել
Ֆրանսիայում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել է մի սարք, որն իրենից ներկայացնում է 5 ռեակտիվ շարժիչներով տախտակ: Շքերթի ընթացքում թռչող տախտակի հեղինակը թռչել է զորահանդեսի մասնակիցների վրայով:
Ի դեպ, տեղեկությունն այս մասին իր Twitter-ի էջում առաջինը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գյուտարար Ֆրենկի Զապատայի ստեղծած սարքը կարող է զարգացնել մինչև 194 կմ/ժ արագություն:
Թռիչքից առաջ Զապատան ելույթ է ունեցել զորահանդեսին հետևող կառավարության անդամների, այդ թվում՝ նախագահ Մակրոնի առջև: Իսկ թռիչքի ժամանակ ձեռքում հրացան է պահել: Մակրոնին սարքը դուր է եկել: Զորահանդեսից հետո նա գրել է, որ հպարտանում է ֆրանսիական բանակով, ու այն համարում է ժամանակակից և ինովացիոն:
Հատկանշական է, որ 2018 թվականին Ֆրանսիայի բյուջեից 1․3 միլիոն եվրո է տրամադրվել Զապատային՝ իր տեխնոլոգիաները ավելի զարգացնելու և արդիականացնելու համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...