«Կիսատ գործեր ունեմ». Ինչու ազատման դիմում չի գրում Դավիթ Սանասարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Դեռեւս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Ինքը` Սանասարյանը եւս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել:
Արդյոք պատճառն այն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի՞ տալիս որեւէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով եւս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար` այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության եւ արդյունվետության բարձրացման գործում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...