Զելենսկու շարասյունը ՃՏՊ-ի մեջ է ընկել Զապորոժիե մեկնող երեխաների ավտոբուսների շարասյան հետ (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շարասյան երեք մեքենա դարձել է ՃՏՊ մասնակից Զապորոժիե մեկնող ավտոբուսների հետ, որոնցում երեխաներ էին։ Ոչ ոք չի տուժել։ Այս մասին կիրակի տեղեկացրել է «Ստրանա.ua» պորտալը՝ հղում կատարելով Ուկրաինայի Պետական պահպանության վարչությանը (ՊՊՎ)։
Նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառը նախագահի շարասյան մեքենաների վազանցն էր։ «Երեխաներ տեղափոխող մեքենաներից առաջ անցան երկու Volkswagen Touareg Զելենսկու շարասյունից եւ անվտանգության ծառայության ավտոբուսը,- ասել են ՊՊՎ-ում։- Նրանք վերադառնում էին Կիեւ, իսկ Զելենսկին մայրաքաղաք էր թռել ինքնաթիռով։
Պարբերականի աղբյուրը ՊՊՎ-ում վթարը կապել էր նաեւ նախագահի ավտոշարասյան վարորդների պակասի հետ։ Նրա տվյալներով՝ «30 վարորդից այժմ հաստիքում կեսն է աշխատում։ Կադրերի պակասի եւ խիտ գրաֆիկի պատճառով վարորդներն օրերով չեն քնում։ Այստեղից էլ ՃՏՊ-ն»։
Շաբաթ, հուլիսի 13-ին, Զելենսկին աշխատանքային այցով Օդեսայում էր, որտեղ խորհրդակցություն էր հրավիրել Ուկրաինայի ծովային նավահանգիստների զարգացման հարցերի վերաբերյալ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...