Նյու Յորքը հոսանքազրկվել էր
Նյու Յորքում վերականգնվել է էկելտրաէներգիայի մատակարարումը վթարից հետո, որը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան, երբ շարքից դուրս էին եկել քաղաքի լուսաֆորները, դադարել էին աշխատել վերելակներն ու մետրոն, հաղորդում է Fox News-ը:
Con Edison էներգետիկ ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ էլեկտրականության անջատումն առնչվել էր 73 000 մարդու, եւ կեսգիշերին Մանհեթենում ու Վերին Վեսթ Սայդում այն արդեն վերականգնվել էր:
Ինչպես հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Կուոմոն, բարեբախտաբար, էլեկտրաէներգիայի անջատման հետեւանքով տուժածներ չկան, սակայն նա անվանել է այդ փաստն անընդունելի:
Նա հանձնարարել է հանրային այդ ծառայության դեպարտամենտին սկսել հետաքննություն եւ պարզել դեպքի պատճառը:
BBC News-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի քաղաքապետն ու ոստիկանությունը հայտնել են, որ քաղաքի հոսանքազրկումը տեղի էր ունեցել մեխանիկական պատճառներով: Ընդ որում՝ նրանք բացառել են դիվերսիայի հավանականությունը:
Ավելի վաղ քաղաքի մետրոպոլիտենը հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման հետեւանքով փակվել էին մետրոյի չորս կայարանները:
Հոսանքազրկման հետեւանքով քաղաքում չեղարկվել էին թատրոնների ներկայացումները եւ աստղերի համերգները: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել էր Ջենիֆեր Լոպեսը, որի ելույթն ընդհատվել էր դեպքի հետեւանքով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...