ՊԵԿ-ում «շունը տիրոջը չի ճանաչում». Սյունիքի մաքսավորները հսկելու են Երևան-Թբիլիսի գնացքը
«Ժամանակը» գրում է. «Սյունիքի մաքսավորները հսկելու են Երևան-Թբիլիսի գնացքը: Օրերս Հրաչիկ Գոգինյանը նշանակվել է Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ: Ուշագրավ է, որ նրա գործառույթներում նշված է, որ նա պետք է իրականացնի մաքսային հսկողություն Թբիլիսի- Երևան-Թբիլիսի գնացքում, ինչպես նաև հանրապետության կայարաններում հսկողություն իրականացնի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքով ժամանած ֆիզիկական անձանց, ուղեկցող բեռների, ձեռքի իրերի, ինչպես նաև կայարանում իջեցվող ապրանքների նկատմամբ:
Թե ինչ կապ ունի Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետը վերը թվարկված գործառույթների հետ, թերևս կարող է ասել միայն ՊԵԿ-ը: Ի դեպ, Հրաչիկ Գոգինյանի նկատմամբ ամիսներ առաջ ծառայողական քննություն էր նշանակվել, բայց, անկախ ամեն ինչից, նա նշանակվեց իր պաշտոնում:
Ուշագրավ է, որ Գոգինյանի քրոջ ամուսինը՝ Վարդան Համբարձումյանը, ով աշխատել է հարկայինի խորհրդայինի տեսչությունում, երկու անգամ դատապարտվել է կեղծ շենգենյան վիզաների համար: Վարդան Համբարձումյանը նաև Ռաֆիկ Մաշադյանի սանիկի՝ ՊԵԿ ծառայող Էլեն Համբարձումյանի հայրն է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...