Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Փաշինյանի «սոցիալական» կտերը

«168 Ժամ»-ը գրում է․

«Պետական քաղաքականության բաղկացուցիչ մասերից է սոցիալական քաղաքականությունը, որի նպատակն է՝ բավարարել մարդկային կարիքները անվտանգության, կրթության, աշխատանքի, առողջապահության և բարեկեցության ոլորտներում:

Առօրյա կյանքում սոցիալական քաղաքականությունը հասցեավորում է, թե ինչպես են պետությունները և հասարակություններն արձագանքում սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական փոփոխություններին, աղքատության, միգրացիայի և գլոբալիզացիայի գլոբալ մարտահրավերներին:

Այն ընդգրկում է անհատի փոքր տարիքից մինչև տարեց տարիքն աջակցելու և ծառայություններ մատուցելու գործընթացներում ազգային կառավարությունների, ընտանիքի, քաղաքացիական հասարակության, շուկայի և միջազգային կազմակերպությունների դերերը: Նշյալ քաղաքականության նպատակն է նաև բացահայտել և գտնել աջակցության և ծառայությունների հասանելիության անհամաչափությունների նվազեցման ուղիները սոցիալական տարբեր խմբերի միջև: Նշվածից հետո ներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում այսօր ՀՀ-ում՝ գործող իշխանությունների կողմից վարվող սոցիալական պսևդոքաղաքականության մասով:

Կառավարությունը սկսել է սոցիալական ծրագրերի մի յուրահատուկ «շքերթ», որը մի տեսակ քաոտիկ իրավիճակ է ստեղծել սոցիալական սեկտորում:

Ինչպես հայտնի է՝ կառավարության համապատասխան որոշմամբ առողջապահության ոլորտում տեղի ունեցավ մի կարգավորում, ըստ որի՝ մինչև 0-18 տարեկան երեխաների համար սահմանվեց անվճար բուժօգնություն: Իսկ արդեն այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց առաջիկայում կենսաթոշակների բարձրացման փաստի մասին: Սրան զուգահեռ՝ հավելենք, որ դեռևս հունվարից հայտարարվել էր, որ սեպտեմբերից բարձրանալու են՝ ուսուցիչների, իսկ հունիսից՝ զինվորականների աշխատավարձերը:

Իրականում պետք է փաստել, որ այս ընթացքում որոշակի ֆինանսական ռեզերվներ, այնուամենայնիվ, կուտակվել է՝ ստվերի որոշակի կրճատման առումով, բայց քանի որ տնտեսության ընդհանուր վիճակն անառողջ է, դժվար է հասկանալ, թե ինչպես է կարողանալու տնտեսական աճի տեմպեր ու ֆինանսական համապատասխան հոսքեր ապահովել:

Սա նման է այն վիճակին, երբ գյուղացին օրըստօրե նիհարող անասունին շարունակում է նույն հաճախականությամբ կթել, ինչի հետևանքով, ի վերջո, կենդանին հյուծվում է և մի օր ուղղակի սատկում:

Այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, որ ինչ-ինչ հարցերի հատվածական ու իրավիճակային լուծումներ տալով, տնտեսությունում ներդրումներ, առավել ևս՝ աշխատատեղեր չես կարող ունենալ: Այստեղ նաև անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է մի տնտեսություն զարգանալ կամ տնտեսական աճ ունենալ, երբ այդ երկրում շարունակվում է ավելանալ գործազուրկների թիվը: Ակնհայտ է, որ Փաշինյանն այս մարտավարությանմբ երկար չի «ձգի», նաև պարզ է, որ այս սոցիալական աննշան բարձրացումներով նա ուղղակի փորձում է հանրության աչքին «թոզ փչելով»՝ հերոս երևալ:

Այս պարագայում հարկ է նշել, որ, հատկապես ուսուցիչների ու զինվորականության շրջանում նախատեսվող այդ բարձրացումները հիմնականում արվել են կրճատումների հաշվին. ոլորտում նկատելի կրճատումներ տեղի ունեցան, հարյուրավոր ուսուցիչներ կրճատվեցին դպրոցների փակվելու և միավորվելու պատճառով:

Սրանք փաստեր են, որոնք կառավարությունը զգուշորեն շրջանցում է և չի բարձրաձայնում՝ դրանք համարելով «կառուցողական քաղաքականութուն»: Տեղին է նշել, որ այդ կրճատումների հաշվին ոչ թե մեղմվել, այլ ավելի է մեծացել սոցիալական լարվածությունը, և դա առավել նկատելի է հատկապես մարզերում, որտեղ սոցիալական զգայուն շերտն ավելի մեծ ու զգայուն է:

Ստացվում է այնպես, որ ոչ թոշակների չնչին բարձրացումը (ի դեպ, հավելենք, որ նպաստառուների շարքում բողոքավորների թիվը կտրուկ ավելացել է, քանի որ գործող իշխանությունները մի յուրահատուկ «խաչակրաց արշավանք» են սկսել այդ սեկտորի բնկաչության ուղղությամբ՝ հազարավոր մարդիկ զրկվել են այդ պետական աջակցությունից), ոչ էլ աշխատավարձերի նվազագույն բարձրացումն էական հարց չեն լուծում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «յարա չեն բուժում»:

Ասվածի մասին խոսելիս՝ դիտարկենք մի կարևոր դրվագ ևս. կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»:

Դժգոհությունների հիմնական առիթ է հանդիսացել՝ հատկապես ՏԻՄ համակարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բավականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնքների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունն ինչ կարգավորմամբ է լրացվելու, և դա մնալու է համայնքապետերի «վզին»: Ակնհայտ է, որ համապատասխան գերատեսչությունների պատկան անձինք չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեցնել այս ոլորտում (լուրեր կան, որ այս որոշման նախագիծը գործադիրի համապատասխան շատ գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել):

Այս ամենը փաստելով՝ կարող ենք ընդգծել, որ Փաշինյանը փորձում է սոցիալական պատրանք ստեղծել, որպեսզի մաքսիմալ երկարաձգի իր հանդեպ հանրային աջակցության ալիքը: Պարզ է մի բան՝ Փաշինյանը հասկացել է, սոցհարցումներից էլ պարզ է, որ մարդիկ ձանձրացել են տրված սուտ խոստումներից ու սին հանձնարարականներից:

Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կուտի հայ հանրությունը՝ ուսուցիչը, զինվորն ու թոշակառուն, այն «սոցիալական կուտը», որը նրանց մատուցվում է ՀՀ գործող վարչապետի կողմից»։