Пративно. Դատավորների ընդհանուր ժողովը թեժ է անցել. դուռը շրխկացրել եւ դուրս է եկել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, եւ նիստը դռնփակ է անցկացվել, եւ այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվեն:
Ինչեւէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը, եւ նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ пративно:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները:
Հավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...