Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ՏԻՄ-երի համար խնդրահարույց է
«Փաստը» գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատավարձերի բարձրացման փաստը լուրջ կուլիսային քննարկումների ու դժգոհությունների առիթ է հանդիսացել, հատկապես ՏԻՄ համակարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բավականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնքների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունը ինչ կարգավորմամբ է լրացվելու:
Թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ քննարկումներից մեկի ժամանակ ոլորտի հնաբնակ, ՏԶԿ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը բավականին բարձր տոնով դժգոհել է՝ մեղադրելով, որ չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեցնել: Ի դեպ, նշենք, որ որոշման նախագիծը գործադիրի համապատասխան գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...