Իշխանության ներսում խորքային խնդիրներ կան. «ոչփաշինյանական» թեւը բացահայտ քայլ արեց
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց, այնուհետ նաեւ քվեարկությամբ վավերացվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին հարցը եւ կից ներկայացված օրենքների փաթեթը:
Այս օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրորդ ընթերցման քննարկումն ավելի բուռն անցավ, քան առաջինը:
Բանն այն է, որ իշխանության խմբակցության, այսպես կոչված, «ոչփաշինյանական» թեւի ներկայացուցիչները այս փաթեթի հետ կապված վերապահումներ ունեին եւ բացահայտ կերպով դրանք ներկայացրեցին նիստերի դահլիճում, ավելին՝ դեմ քվեարկեցին:
Այս հանգամանքն առաջացրեց Էդմոն Մարուքյանի տարակուսանքը, ով զարմացած հայտարարեց՝ «հիմի էս օրինագիծը ձերն ա՞, թե՞ ձերը չի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ որոշ իմքայլական պատգամավորների ու պաշտոնյաների անհիմն ու անբովանդակ ելույթները հիշեցնում են մանկական-երաժշտական «Երալաշ» հաղորդումը:
Այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է շրջանառվող խոսակցությունները, որ ինչքան էլ իշխանությունները խոսում են միասնական թիմ լինելու մասին, միեւնույն է՝ առկա են ներիշխանական երկատվածություն ու խորքային տարաձայնություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...