Նախատեսվում է ձևավորել հակակոռուպցիոն դատարաններ. փոխնախարար (տեսանյութ)
Կոռուպցիոն բնույթի գործեր քննելու համար նախատեսվում է ձևավորել հակակոռուպցիոն դատարաններ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:
Նրա խոսքով՝ Կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսված բոլոր միջոցառումների շնորհիվ հակակոռուպցիոն խորհուրդն ու կոմիտեն կգործեն առավել արդյունավետ, քան նախկինում գործած հակակոռուպցիոն մարմինները։ Փոխնախարարն ասաց, որ կոռուպցիոն գործերի քննման համար, ըստ նրա, կդրվի անհրաժեշտ ողջ գործիքակազմը։
«Մենք այս պահին ունենք հակակոռուպցիոն ռազմավարություն, որը չի առաջացնում ՀԿ-ների լուրջ դժգոհությունը և անհամաձայնություն չի առաջացնում»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը, դրա շուրջ եղած մտահոգություններին՝ փոխնախարարը նշեց, որ այս պահին չկա օրենսդրական նախագիծ, և խոսել կոնկրետ մտահոգությունների մասին,ըստ նրա, տեղին չէ։
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու ի վերջո որշում կայացվեց ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե և ոչ հակակոռուպցիոն անկախ, ունիվերսալ, մեկ միասնական մարմին, փոխնախարարը պատասխանեց, որ դրա գաղափարական հիմքն այն է, որ չպետք է միավորել բնույթով տարբեր երկու ֆունկցիա, մասնավորապես հայտարարագրերի ընդունման գործառույթը և կոռուպցիոն բնույթի գործերով օպերատիվ հետախուզական միջոցառումները:
«Մենք պետք է ունենանք արդյունավետ գործակցություն կանխարգելիչ մարմնի և օպերատիվ հետախուզական մարմնի միջև, և դրա հետ կապված հիմա մենք քննարկումներ ենք տանում։ Բացի այդ, մենք ապահովելու ենք հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի նշանակման անկախության բոլոր բավարար երաշխիքները»,- ասաց Խաչիկյանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...