ԱԺ աշխատակազմը «պատժիչ» գործողություններ է իրականացնում այն պատգամավորների նկատմամբ, որոնք չեն մեկնում պլանավորված գործուղումներին
«Հրապարակը» գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ աշխատակազմը «պատժիչ» գործողություններ է իրականացնում այն պատգամավորների նկատմամբ, որոնք առանց «հարգելի» պատճառի չեն մեկնում նախապես պլանավորված գործուղումների: Օրինակ՝ նրանց աշխատավարձերից պահումներ են արվում ավիատոմսերի արժեքին համապատասխան, եթե, իհարկե, պատգամավորը «բյուլետեն» կամ հարգելի պատճառ չի ներկայացնում, թե ինչու է հրաժարվում գործուղման մեկնելուց: Օրերս մենք որոշ պատգամավորներից դժգոհություններ լսեցինք (բնականաբար, նրանց անունները հրապարակել չենք կարող), որ ԱԺ ղեկավարությունն այս հարցում էլ է առաջնորդվում յուրային և ոչ յուրային սկզբունքով: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում ասաց, որ խոսքը պատժիչ գործողությունների մասին չէ, գործընթացն իրականացվում է օրենքներին և ներքին կանոնադրությանը համապատասխան:
Սակայն նա չմտաբերեց, թե անհարգելի բացակայությունների դեպքում պատգամավորներն ինչպես են փոխհատուցում. «Ես պետք է օրենքը նայեմ, հիմա այսպես չեմ կարող ասել»: Գալստյանը վստահեցրեց, որ անհատական մոտեցում որևէ պատգամավորի նկատմամբ չի կիրառվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...