Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում. իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախում շարունակում են ուշագրավ իրադարձություններ ծավալվել, որոնց առումով դիտարկվում են նաեւ աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների հետաքրքրությունները: Նման կերպ են մեկնաբանվում մասնավորաբար Արցախում հանրահավաքներ սկսելու եւ սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքի հետ կապված տարբեր ակցիաներ անցկացնելու՝ Սամվել Բաբայանի մտադրությունները:
Ըստ տարբեր աղբյուրների, զանազան, այդ թվում՝ մանիպուլյատիվ միջոցներով, մոտ 15-16 հազար ստորագրություն է հավաքվել (Արցախում ընդհանուր ընտրողների թիվը մոտ 100 հազար է): Նախօրեին Արցախի ԱԱԾ ու ոստիկանության տարածած հաղորդագրություններից նկատելի է, որ իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգությունները, հակասահմանադրական քայլերը, անօրինականություններն ու արտաքին միջամտությունները կանխելու համար:
Այնպես որ, առաջիկայում Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում, եւ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում բոլոր տեսակի խժդժություններն ու անթույլատրելի այլ գործողությունները կանխելու ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...