Եռամիասնությունը խորհրդանշող խաղեր
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրային հեռուստաընկերության «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդաշարի եթերում խոսել է համահայկական խաղերի կազմակերպման ընթացքի մասին և նշել, որ հոբելյանական խաղերը կլինեն աննախադեպ՝ մասնակցության և կազմակերպչական միջոցառումների առումով: Նրա խոսքով, մեծացել է մասնակից երկրների ու քաղաքների աշխարհագրությունը:
Այս տարի նկատվել է հետաքրքիր վիճակագրություն. մասնակիցների մոտ 90 տոկոսն առաջին անգամ են այցելելու մայր Հայրենիք և այս հանգամանքը կարևոր է սփյուռքի երիտասարդ հայորդիների համար Հայրենիքի հետ կապը պահպանելու տեսանկյունից: Իշխան Զաքարյանն ընդգծել է, որ Համահայկական խաղերի շրջանակում շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ․ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը խորհրդանշող երեք ջահերը ազատ Արցախի մայրաքաղաք` հաղթանական Ստեփանակերտ կբերվեն երեք պատմական վայրերից ` Խոր Վիրապից, Տիգրանակերտից և Մուսա Լեռից։ Հատկանշական էր, որ Մուսա Լեռում ջահը բոցավառելու համար տեղի ունեցավ Երեւան-Վան առաջին պատմական չվերթը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդգծել է, որ այս կարևոր իրադարձությունը, ինչպես նաև հոբելյանական խաղերի կազմակերպումն ու անցկացումը տեղի չէին ունենա, եթե չլիներ Հայաստանի ու Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ