Քաղաքակա՞ն, թե՞ բիզնես շահ. Պուտինը հարցը շատ «քաղաքավարի» ձեւով «գցել» է իր վրայից
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ ներմուծվող գազի սակագնի հետ կապված զարգացումները շարունակում են նոր ռեւերանսներ ունենալ. գործող իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով քայլեր են ձեռնարկում կանխել կամ գոնե մեղմել գազի գնի սպասվող բարձրացումը, քանի որ դա իրենց իմիջի վրա լուրջ ստվեր է գցելու:
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը փորձեր է արել բանակցային եզրեր գտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս նրանց «գործուղել» է դեպի «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլեր։
Փաստացի, այս կերպ Պուտինը հարցը շատ «քաղաքավարի» ձեւով «գցել» է իր վրայից՝ այն իջեցնելով կոմերցիայի մակարդակի։ Գաղտնիք չէ, որ Ալեքսեյ Միլլերը դասական բիզնեսմեն է, եւ յուրաքանչյուր հարց դիտարկում է՝ առաջնորդվելով առաջին հերթին բիզնես շահերով։ Մնում է հասկանալ, թե գազի գնի հարցով ՌԴ-ն ո՞ր շահով կառաջնորդվի՝ քաղաքակա՞ն, թե՞ բիզնես»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...