Բուշտերով թաղանթն օգնել է փրկել 800 գրամ կշռող մանկիկի կյանքը
Բուշտերով թաղանթը, որով սովորաբար փաթեթավորում են փխրուն ապրանքները, բրիտանացի բժիշկներն օգտագործել են անհաս փոքրիկի կյանքը փրկելու համար, որը ծնվել էր 800 գրամ քաշով։
Ինչպես պատմում է Daily Star պարբերականը, փոքրիկ Մառլի Բրուքերը լույս աշխարհ է եկել հղիության 27-րդ շաբաթում, այսինքն՝ ժամանակից գրեթե 3 ամիս շուտ։ 19-րդ շաբաթում փոքրիկի մոր մոտ այտուցներ են առաջացել, իսկ եւս 5 շաբաթ հետո հղի կնոջ վիճակը կտրուկ վատացել է։
Կնոջն ախտորոշել են պրէկլամպսիա, որը սպառնում էր թե՛ նրա, թե՛ փոքրիկի կյանքին։ Բժիշկները ստիպված էին շտապ կեսարյան հատում անել։ Այդպես ծնվեց Մառլին, որի քաշն այդ պահին 800 գրամ էր. նա այնքան փոքրիկ էր, որ կարող էր տեղավորվել ափի մեջ։
Տղան շատ թույլ էր, եւ բժիշկները վախենում էին, որ նա չի ապրի։ Նրա մաշկը, հիշում է մայրը, թափանցիկ էր թվում։ Անհաս փոքրիկի մարմնի անհրաժեշտ ջերմությունը պահպանելու եւ զգայուն մաշկածածկը չվնասելու համար բժիշկները որոշեցին նրան փաթաթել բուշտերով թաղանթի մեջ։ Այլ միջոցառումների հետ միասին դա արդյունք տվեց, եւ փոքրիկ նորածնին հաջողվեց փրկել։
9 ամիս հիվանդանոցում մնալուց հետո փոքրիկ Մառլին գնացել է տուն։
Հիմա Մառլին արդեն մեկ տարեկան է։ Որոշ առողջական խնդիրներ նրա մոտ մնացել են, բայց ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նրա բարդ ծնունդը, տղան լավ է աճում եւ զարգանում։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ