Կրոնապաշտ մարդիկ ավելի հաճախ են օգնում կարիքավորներին
Բորսֆորի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ ոչ կրոնապաշտ մարդիկ կողմ են հնարավորությունների հավասարությանը։ Իսկ կրոնապաշտ մարդիկ ավելի հակված են օգնել նրանց, ովքեր այդ օգնության կարիքն ունեն։ Հետազոտությանը մասնակցել է 550 ուսանող։ Կամավորները պետք է բաշխեին ռեսուրսները, գրում է MedDaily–ը։
Մասնակիցներին ներկայացրել են առաջադրանքը, որում նավաբեկությունից հետո երկու մարդ՝ Ռոբինզոնն ու ՈՒրբաթը, հայտնվում են հարեւան՝ Ա ու Բ կղզիներում։ Յուրաքանչյուր կղզում 12 պտղատու բույս կա։ Յուրաքանչյուր բույսից պտուղ կարող էր հավաքել միայն մեկ մարդ։ Ռոբինզոնն հնարավորություն ուներ միայն 20 պտուղ ստանալ յուրաքանչյուր բույսից, բայց նա կարող էր այցելել երկու կղզիներ։ Իսկ ՈՒրբաթը պետք է իր կղզում մնար, բայց փոխարենը կարող էր յուրաքանչյուր բույսից 120 պտուղ հավաքել։
Կամավորներին խնդրել էին երեք առաջարկված տարբերակներից ընտրել բույսերի բաշխման ամենաարդար միջոցը։ Առաջին տարբերակն էր բույսերը հավասար բաշխելը, երկրորդը՝ մեկին մեծ քանակությամբ պտուղներով բույսերը թողնելը, իսկ երրորդը՝ անհավասարությունը նվազեցնելը՝ օգնելով նրան, ով նվազ շահեկան վիճակում է հայտնվել։
Հետազոտողները հայտնաբերել են, որ ոչ կրոնապաշտ մարդիկ հաճախ էին ընտրում առաջին տարբերակը։ Իսկ կրոնապաշտ կամավորականները ավելի հաճախ ընտրում էին երրորդ տարբերակը ։ Երկրորդ տարբերակը ընտրել են ոչ կրոնապաշտ մարդկանց 19 ու կրոնապաշտ մարդկանց 20 տոկոսը։ Մասնագետների կարծիքով կրոնապաշտ մարդիկ ավելի հակված են երրորդ տարբերակին, քանի որ հավատում են արդար աշխարհի գաղափարին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում