Հիմա ՍԴ-ն լեգիտի՞մ է, թե՞ ոչ
«Հրապարակ»-ը գրում է․
«Օրերս Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր հղել ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին։ Դիմումի նպատակը ՀՀ ՍԴ-ի ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են և ճգնաժամից ելքի շուրջ անհրաժեշտ որոշումների կայացումը։
ՍԴ դատավոր, 2003-2014թթ․ ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ արդյոք սահմանադրական ճգնաժամ, թե՞ ոչ։ «Հարցրեք, թե ինչում է կայանում սահմանադրական ճգնաժամը։ Ես կհասկանայի, եթե ճգնաժամ լիներ և Սահմանադրական դատարանը չգործեր, չկայացներ որոշումներ, վարչապետը չդիմեր Սահմանադրական դատարան։ Ես կհասկանայի, եթե ՍԴ-ի գրություններին մյուս սահմանադրական ինստիտուտները չպատասխանեին և կասեի՝ միգուցե ՍԴ-ն չի աշխատում, սահմանադրական ճգնաժամ է առաջացել»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։
Միաժամանակ ՍԴ դատավորը հիշեցնում է, որ այն ընթացքում, երբ որոշ մարդիկ ՍԴ-ի կազմը ոչ լեգիտիմ են հայտարարել, երկրի նախագահն է երկու անգամ դիմել ՍԴ՝ օրենքի սահմանադրականության վերաբերյալ, շուրջ քսան անգամ էլ դիմել է երկրի վարչապետը։
«Հիմա ես չգիտեմ՝ մի՞թե մեր սահմանադրական ինստիտուտները չէ՞ին հասկանում, որ լեգիտիմ դատարան չէ և դիմումներ էին ներկայացնում ՍԴ»,- հարցնում է ՍԴ դատավորը»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...